ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեսյբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին է այցելել։ Սիմոնյանը նաև լուսանկար է հրապարակել։
«Քիչ առաջ այցելեցի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Կարենի Պողոսյանին, ում սրտի զարկը հրաշքով վերականգնվել էր, եւ Լյուդվիկ Սերժիկի Մասիհի-Յուսաֆին: Առողջություն մեր տղաներին, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- գրել է նա: