Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից հրետակոծության արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 1 զինծառայող։
Նշենք, որ ավելի վաղ զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի աշխատանքը վերականգնվել էր բժիշկների ինտենսիվ վերակենդանացման միջամտությունների արդյունքում, բարեհաջող ենթարկվել էր համալիր վիրաբուժական միջամտության։ Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։