Սեպտեմբերի 2-ին Թբիլիսիի Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում կայացել է հանրահավաք՝ հաջակցություն Արցախի և արցախահայության։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Հանրահավաքը կազմակերպել է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Հանրահավաքի ընթացքում հնչել են հայրենասիրական երգեր, խոսքով ելույթ են ունեցել ցույցի կազմակերպիչները և այլ հասարակական գործիչներ, նրանք խոսքով դիմել են պաշարված Արցախին և հայտնել իրենց աջակցությունը։ Ինչպես մանրամասնում են «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ից, հաջորդ հանրահավաքը նախատեսվում է հոկտեմբերի 1-ին, ինչպես նաև նստացույց Վրաստանի հանրային հեռուստաալիքի շենքի դիմաց, պիկետներ և այլն։
Ալիք մեդիան նշում է նաև, որ սեպտեմբերի 2-ին կայացել է Թբիլիսիի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը