00:00:00

Ծնողիս հետ էի խոսում, ասում են՝ թուրքից օգնություն չենք ընդունելու, կուտը չենք ուտելու. Գայա Արզումանյան

20:08, 02 սեպտեմբեր 2023 Հասարակություն

Արցախում պետք է պինդ լինեն, ուժեղ լինեն. այսօր ծնողից հետ խոսում եմ, մինչեւ վերջին րոպեն իրենք ասում են՝ չենք կարող թուրքից ընդունենք այն, ինչն իրենք փորձում են մեզ տալ, այսօր այդ մուտը մենք չենք ուտելու: Այս մասին, այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում լրագրողների հետ զրույցում նշեց ծնունդով արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը:

«Չի լինելու այդ կուտը, որ այսօր հային խաբեն դրանով եւ ասեն՝ հումանիտար օգնություն է, եւ մենք դա պետք է ընդունենք: Չի լինելու ոչ մի արցախցի: Ես միայն իմ անունից չեմ խոսում, բոլոր արցախցիների անունից՝ կարող եմ վստահաբար ասել, որ Արցախը միշտ եղել է ազատ, անկախ եւ լինելու է ազատ, անկախ: Ես որպես Արցախում մեծացած ուզում եմ ասել՝ շնորհավորում եմ տոնդ իմ Արցախ, իմ Ղարաբաղ, իմ ԼՂՀ: Ես ասում եմ՝ ճանապարհը բացվելու է, ուզեք, թե չուզեք: Ես մեր թշնամիներին ասում եմ՝ այդ ճանապարհը եղել է արցախցիներինը եւ լինելու արցախցիներինը»,-հուզված ասաց երգչուհին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր