Այսօր՝ սեպտեմբերի 2-ին , Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։
Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին: