Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Արցախի անկախության օրը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ հայությանը Արցախի անկախության տոնի առթիվ:
Հավատում եմ Արցախի տոկունությանը և ապագա հաղթանակին:
Օրհնությամբ, աղոթիւք եւ բարի մաղթանօք՝
ՊԱՐԳԵՒ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ»,- գրել է Պարգև Սրբազանը։