00:00:00

ԼՂ-ում ցեղասպանությունը պետք է կանխվի Բոսնիան ընդդեմ Սերբիայի գործով ընդունված նախադեպով․ Մենդես

23:44, 01 սեպտեմբեր 2023 Լեռնային Ղարաբաղ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական, մարդու իրավունքների պրոֆեսոր, խոշտանգումների գծով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Խուան Մենդեսը ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Ցեղասպանության կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվել են կանխել Ադրբեջանի հանցագործությունը, իսկ միջազգային հանրությունը պետք է կատարի իր պարտավորությունները՝ պաշտպանելու բնակչությանը․

«Այս եզրակացության մեջ ես առաջնորդվում եմ Միջազգային դատարանի կողմից ընդունված իրավական նախադեպով՝ Բոսնիան ընդդեմ Սերբիայի՝ 1948թ. կոնվենցիայի համաձայն Ցեղասպանության կանխարգելման մասով պարտավորվածության վերաբերյալ գործի շրջանակներում:
Այս դեպքում ՄՔԴ-ն հաստատել է, որ բոլոր պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը»,- ընդգծել է նա՝ իր զեկույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր