Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին։ Այդ մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ծնողներից Կարինե Մանավազյանը։
Պապիկյանը խոստացել է արբանյակներ գործադրել տղաներին գտնելու համար, նաև կվերանայվի ԴՆԹ-ների հարցը․
«Ամեն դեպքում, մեծ ակնկալինքեր չունեինք իրենից, հիմա էլ չունենք»,- նշել է Մանավազյանը։
Հիշեցնենք՝ անհետ կորածների ծնողները օրեր շարունակ ակցիա են արել ՊՆ շենքի առաջ՝ պահանջելով ՊՆ նախարար Պապիկյանի հետ հանդիպում։