Սեպտեմբերի 1-ին Հայաստանում ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցչության դիմաց հանրահավաքի նախաձեռնող ակտիվիստները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Նրանք պահանջում են պաշտպանել ղարաբաղցի հայերի իրավունքները և անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
Ակտիվիստների ձեռքին են Հայաստանի, Արցախի դրոշները, ինչպես նաև «Ալիևը հավասար է Հիտլերին, Արցախը հավասար է Օսվենցիմին», «Ո՛չ ֆաշիզմին», «Կանխենք նոր ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ։