Որպես Թալին համայնքի ավագանու անդամ, «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար, խստորեն դատապարտում եմ Թալինի համայնքապետարանի կողմից կազմակերպված՝ Սուպեր Սաքոյի համերգային ծրագրի անցկացումը։
Ադրբեջանի կողմից իրականցված սադրանքների հետևանքով ունենք զոհեր և վիրավորներ, իսկ Թալինի կենտրոնական հրապարակում համերգ է։
Սա արժեհամակարգի իսպառ բացակայության արդյունք է։