00:00:00

Գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ.Մանե Թանդիլյան

10:50, 01 սեպտեմբեր 2023 Հասարակություն

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապեռի թեկնածու Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ.

Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ։ 

 

Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։ 

 

Այսօր Գիտելիքի և դպրության տոնի խորհուրդն այն է, որ սովորել պետք է անընդհա՛տ, մի՛շտ ու յուրաքանչյուրի՛ս։ 

 

Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սեր առ կրթություն, նրանց համար ապահովել կրթական այնպիսի միջավայր ու հաստատություններ, որտեղ սովորելն ապահով է ու անվտանգ, հաճելի ու հետաքրքիր։ 

 

Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։ 

 

Սիրելի' դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ 

 

Կրթության մեջ արված յուրաքանչյուր ներդրում, ջանք ու եռանդ անպայման ետ է վերադառնալու հաջողության, ձեռքբերման ու նվաճումների տեսքով։ 

 

Եվ թող երբևէ չմարի նորը սովորելու ձգտումն ու վառվող ցանկությունը։ Համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կան գիտելիք ու աշխատասիրություն:

 

Երբեք չմոռանանք, որ գրագետ հասարակությունն է քաղաքակրթության հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը։ 

 

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր