Սեպտեմբերի 4-ին Սոչիում նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
«Առայժմ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 4-ին»,- ասել է աղբյուրը։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հայտնել Էրդողանի՝ Ռուսաստան կատարելիք այցի պաշտոնական ժամկետը։
Նշենք, որ երեկ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Կրեմլը պաշտոնապես կհայտարարի Էրդողանի՝ Ռուսաստան այցի ժամկետների մասին մոտ օրերս։
Ակնկալվում է, որ երկու նախագահների հանդիպման հիմնական հարցերը կլինեն հացահատիկի գործարքը և Ուկրաինայում կարգավորումը։
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Մոսկվայում Էրդողանի Ռուսաստան այցի նախապատրաստման հարցը կքննարկի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Մասնավորապես, նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։