00:00:00

Հայտնի է՝ Պապիկյանի և անհետ կորած զինվորների ծնողների հանդիպման օրը

13:55, 31 օգոստոս 2023 Հասարակություն

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր,  որ այսօր ժամը 17:00-ին նախատեսվում է Պաշտպանության նախարարի և Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների հանդիպումը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումն այսօր չի կայանալու, իրենց ՊՆ-ից հայտնել են, որ վաղը կընդունի:

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  Պաշտպանության նախարարի հանդիպումը ծնողների հետ նախատեսված է վաղը։ 

Հիշեցնենք, որ երեկ ծնողներն ահազանգել էին, որ ժամը 11-ից գտնվում են Պաշտպանության նախարարությունում, հանդիպում են պահանջում ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինս մինչ այս պահը չի ընդունել: Երեկ նրանց ընդունել էր փոխնախարար Արման Սարգսյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր