00:00:00

Վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց

19:07, 21 մայիս 2018

ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ  Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք սոցիալական ցանկցում գրառում է արել. Քիչ առաջ ինձ է փոխանցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ (նախարար) Կ. Ա. Մինասյանի պատասխան գրությունն իմ կողմից բարձրացված՝ ՌԴ տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների չճանաչման վերաբերյալ: Մասնավորապես, պատասխանում նշվում է, որ ԵԱՏՄ համաձայնագրով փոխադարձ ճանաչվում են միայն կրթության վերաբերյալ փաստաթղթերը, իսկ վարորդական իրավունքի վկայականը, ըստ Կ. Ա. Մինասյանի, կրթական փաստաթուղթ չի համարվում, և այդպիսով վարորդականների փոխադարձ ճանաչումը մնում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակներում կարգավորման ենթակա հարց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր