«Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - անդրադառնալով Էջմիածնի «քիմիկների զորամասի» անհետ կորածների ծնողների հետ ՊՆ-ում հանդիպմանն ու դրա՝ թեժ մթնոլորտում անցնելու մանրամասներին՝ Irakanum.am–ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ծնողները հանդիպել են պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի հետ: Այժմ ընթացքի մեջ է ԲՀԱ վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին փոխանցել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»,-ասաց ՀՀ ՊՆ խոսնակը։