Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Այս մասին թվիթերի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից:
Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում:
Հաշված ժամանակ է մնացել»:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձոր է ուղևորվել օգոստոսի 9-ին, իսկ արդեն այսօր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելել է Հայաստան՝ ֆրանսիական կողմի մարդասիրական բեռով շարասյանն ուղեկցելու նպատակով: