00:00:00

Պատրաստ ենք կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները․ Արայիկ Հարությունյան

18:48, 29 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դահլիճում ընդլայնված խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներ,  Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հասարակական մի խումբ գործիչներ, քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Օրակարգում Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցն է եղել:

Նախագահ Հարությունյանը կարևորել է ընդլայնված և ներկայացուցչական ձևաչափով խորհրդակցության փաստի կայացումը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին: Նա անդրադարձել է շրջափակումից առաջ և ընթացքում իրականացված արտաքին քաղաքական ջանքերին և Ադրբեջանի ու միջնորդների կողմից ներկայացված տարբեր առաջարկների: Նախագահն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները շարունակում են պնդել Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կառուցողական բանակցություններով լուծել ծագած հիմնախնդիրները:

Տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում արտահայտվողները ներկայացրել են տեսակետներ Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման վերաբերյալ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր ելույթ ունեցողներին՝ շեշտադրելով, որ իշխանությունները առաջիկա օրերին համապատասխան որոշումները կկայացնեն՝ հաշվի առնելով նաև տվյալ քննարկումների արդյունքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր