Բաքվից Ստեփանակերտ մեկնած «հումանիտար բեռը» հասել է Ակնա։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ գործակալությունից։
Նշվում է, որ բեռնատարները բեռնված են 40 տոննա ալյուրով։
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը հայտնել է, որ կամավորներ են մոբիլիզացվել բեռները Ստեփանակերտ հասցնելու համար։
Նրա խոսքով, սկզբնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուր, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ օգնություն կարող է ուղարկվել Արցախ։