ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատում են։ Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Նա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, ձեռքի հետ կապված խնդիր ունի և կրկնակի վիրահատում են»,- փոխանցեց մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ընկել էր և վնասել թևը։ Միջադեպից հետո նրան վիրահատել էին։