00:00:00

Քննարկվել է նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը, ավելի նեղ կազմով կորոշենք․ Հարությունյան

10:08, 29 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ։ Այդ մասին Վերածննդի հրապարակում հավաքվածներին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ գիշերը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։

Նա նշել է, որ քննարկվել է 3 հարց` անցակետից երեկ առևանգված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը, ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր