Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են մեծ թվով մարդիկ։ Նրանք սպասում են Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի արդյունքներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կապված Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման հետ։