00:00:00

ԼՂ քաղաքացիներ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը 10 օրով ձերբակալվել են, որից հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից

21:45, 28 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լաչինի միջանցքի անցակետում այսօր բերման ենթարկված Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ՝ 2001 թվականին ծնված Ալեն Սարգսյանի, 2003 թվականին ծնված Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի դեմ։ Նշվում է, որ հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ պղծել են Ադրբեջանի դրոշը և հայտարարել, որ անկեղծորեն զղջում են և ապագայում նման գործողություններ չեն անի։

Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ զղջումը, քրեադատավարական օրենսդրության պահանջների պահպանմամբ, հումանիզմի սկզբունքի կիրառմամբ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Միաժամանակ հաղորդվում է, որ քանի որ նրանք տեսանկարահանել են իրենց գործողությունները, տեղադրել YouTube-ում արգելված տեսանյութ, հարուցվել է վարչական վարույթ։

Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ կիրառվել է վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Դատարանի վճռի կատարումից հետո կապահովվի այդ անձանց արտաքսումը Ադրբեջանից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր