00:00:00

Մոսկվայի արագ սննդի կետում ավելի քան 40 մարդ է թունավորվել

18:57, 28 օգոստոս 2023 Աշխարհ

Մոսկվայի հյուսիսում գտնվող արագ սննդի կետում շաուրմա և խորոված հավ ուտելուց ավելի քան 40 մարդ է թունավորվել։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն մամուլի ծառայությունում։

«Հետաքննության տվյալներով՝ օգոստոսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում սննդային թունավորման նախանշաններով բուժօգնության է դիմել 40-ից ավելի մարդ։ Պարզվել է, որ այդ անձինք կերել են Մոսկվայի հյուսիսում գտնվող արագ սննդի կետերից մեկի արտադրանքը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Քննչական կոմիտեից հավելել են, որ քրեական գործի նախաքննության շրջանակներում ինը խուզարկություն է կատարվել սննդամթերքի իրացման վայրերում։ «Ավելի քան 25 մարդ հարցաքննվել է որպես վկա։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ապրանքների հսկողության և որակի փորձաքննություն»,- հավելել են գլխամասային գրասենյակից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր