Երեկ երեկոյան կրակոցներ են հնչել Արցախի նախագահականի ուղղությամբ։ Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով մի քանի րոպե շարունակ կրակոցներ են արձակվել Արայիկ Հարությունյանի նստավայրի դիմաց։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այդ պահին Հարությունյանը նախագահականում չի եղել, սակայն նույն պահին նրան տեղեկացրել են կատարվողի մասին։
Թե ինչն է եղել պատճառը, և ովքեր են կրակոցներ արձակել այս պահին ճշտվում է։ Մենք փորձեցինք կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Արցախի ՆԳՆ–ից պարզաբանում ստանալ ևս չհաջողվեց։