Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 27-ին` ժամը 12:30-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Քարվաճառի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։