Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում երկու չեխական մարտական ուսումնական L-39 ինքնաթիռ են բախվել, ինչի հետևանքով երեք օդաչու է զոհվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ զոհվածների թվում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի «Դժուս» կոչով օդաչուն, ով ՄիԳ-29 կործանիչի օդաչու էր։
Քննչական կոմիտեն արդեն հետաքննություն է սկսել։