Բաքուն Լաչինի միջանցքում անցակետը տեղադրել է «միջազգային իրավունքի» համաձայն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հավելելով, որ այդ քայլի պատճառով Ադրբեջանը ճնշումների է ենթարկվել։
Նա նշել է, որ տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանն ու տարբեր երկրներ տարբեր դավադրություններ են հյուսում Ադրբեջանի դեմ։
Ալիևի խոսքով, չնայած դրան, իրենց ոչինչ չի կարող ստիպել շեղվել ճանապարհից։