Նախագահի հրամանագրով «Մարտական ծառայության» մեդալով հետմահու պարգևատրվել է օգոստոսի 21-ին հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում ստացած ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Վանիկ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը: