Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է, ինչ Կոռնիձորում են՝ Անդրբեջանի կողմից փակված անցակետի մոտ։ Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ավելի քան 400 տոննա բեռը ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով պետք է ուղարկվեր պաշարված Արցախ, որտեղ օր օրի սաստկանում է հումանիտար ճգնաժամը։
Մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ հայտնեց՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։