00:00:00

Դժբախտ դեպք Կապանի «Լեռնահարստացման կոմբինատ»-ում. կա մեկ զոհ, երկու վիրավոր

18:13, 03 մարտ 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 2-ին, ժամը 02:12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։ Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 24-ամյա Արթուր Մ.-ին, 48-ամյա Կարո Կ.-ին, 54-ամյա Պողոս Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ: Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ն մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է «էկզոգեն թունավորում»․ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Մահացածը, ինչպես նաեւ երկու տուժածները աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում որպես վարորոդներ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31