Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երգիչ Հայկոյի 50-ամյակի կապակցությամբ համերգն է, որը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մտահղացումն է։
«Այսօր` օգոստոսի 25֊ին, Հայկոյի ծննդյան 50֊ամյակին նվիրված մեծ համերգն է։ «Սիմֆոնիկ Հայկո» համերգի մտահղացումը եւ իրականացման գաղափարը եղել է Մաեստրո Սերգեյ Սմբատյանինը։
Նրա բացակայության պայմաններում նվագախմբից աննկարագրելի ջանքեր են պահանջվում բեմ դուրս գալու ու գեղարվեստական ղեկավարի մտահաղացումը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։
Հավատալով Սերգեյի բազմիցս հնչեցրած այնկարգախոսին, որ ոչ մի դժվարություն անհաղթահարելի չէ եւ անսալով մեզ փոխանցված նրա անձնական խնդրանքին՝ այսօր կփորձենք հաղթահարել այս անհաղթահարելի թվացող դժվարությունը եւ բեմ դուրս գալ առանց Մաեստրո Սերգեյ Սմբատյանի...
Միաժամանակ, մեծ հույս ունենք Մաեստրոյին օր առաջ տեսնել նվագախմբի կողքին եւ վերականգնել նվագախմբի բնականոն գործունեությունը, մեկնարկել 18֊րդ համերգաշրջանը, նախատեսված փառատոններն ու հյուրախաղերը, որոնք իրականացնելն անհնար կլինի նրա բացակայությամբ։
Մեր կոչումը մեր ունկնդրին երջանիկ եւ երաժշտությամբ զարդարված պահեր պարգեւելն է, Հայաստանի անունը համաշխարհային երաժշտարվեստի ասպարեզում բարձր պահելը»,- ասվում է հայտարարության մեջ։