00:00:00

Քաղաքացին փորձել է կալանավորվածին կոնյակի անվան տակ թմրանյութ փոխանցել, նա ձերբակալվել է

19:12, 25 օգոստոս 2023 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել հիմնարկ թմրամիջոցների և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ։ 

Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով օգոստոսի 24-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ.Մ.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա.Պ.-ին:

Խուզարկության արդյունքում Ա.Պ.-ի տաբատի գոտկատեղից հայտնաբերել են ռեզինե պարանով ամրացված, 500 մլ տարողությամբ ներերակային կաթիլային ներարկման համար նախատեսված պոլիէթիլենային տարա, որի մեջ լցված է եղել շագանակագույն, սուր հոտով հեղուկ: 

Քաղաքացի Ա.Պ.-ն բանավոր հայտարարել է, որ նշված հեղուկը կոնյակ է, պատկանում է իրեն, և որևէ մեկին փոխանցելու մտադրություն չի ունեցել: 

Սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեակատարողական ծառայողները նախապես ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիշյալ հեղուկի մեջ կարող են լինել թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, և Ա.Պ.-ն պետք է դրանք փոխանցեր կալանավորված անձ Կ.Մ.-ին: 

Քաղաքացի Ա.Պ.-ն ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր