13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։
«Հիմա էլ գիշերվա ժամը 01:42-ն է, բայց էլի հաց չունի, սպասում է հերթին՝ 252 համարին։
Հ.գ. Այսօր հերթի առաջին էջերում է, երեկ 1620-ն էր»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ութ ամսից ավելի թշնամի Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը հայաստանին ու աշխխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։