00:00:00

Մահացել է իր տունն Աղավնոյում այրած գորիսեցի Արման Հայրապետյանը

12:15, 25 օգոստոս 2023 Հասարակություն

Անժամանակ կյանքից հեռացել է Աղավնոյում իր տունը թշնամուն չհանձնած Արման Հայրապետյանը։ Այդ մասին հայտնում է ԼԱՍՏ լրատվականը։

Լրատվամիջոցը նշում է, որ վերջինս տնից դուրս գալուց առաջ այրել էր այն, որ հայ օջախը չպղծվի թուրքի ներկայությամբ։ Արմանը Արցախյան պատերազմում հերոսացած Մհեր Հայրապետյանի ավագ եղբայրն է։ Նրա երկու որդիներն էլ հայոց բանակում հայրենիք են պաշտպանել երկրի համար կարևոր ժամանակահատվածում։ Ավագ որդին՝ Ռուդիկը, 44֊օրյա պատերազմի մասնակից է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր