Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել է՝ «Այլևս երբեք»: Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-ասել է նա։