00:00:00

Անձնագիրս վերցրել են, 4 ժամ պահել օդանավակայանում. Կրիվոպուսկովը` ՀՀ մուտք գործելու մասին

22:36, 24 օգոստոս 2023 Հասարակություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահները վերցրել են Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի անձնագիրն ու 4 ժամ պահել փակ սենյակում։ Այս մասին նա հայտնել է Sputnik–ին։

Օգոստոսի 24-ին Երևանի օդանավակայանում Կրիվոպուսկովին մերժել են մուտք գործել երկիր։
Նա նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է։

Նա նշել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճի առումով իրավիճակը բավականին տագնապալի է։

«Ամենատհաճն ինձ համար այն է, որ ինձ ոչ ոք պաշտոնապես չի զգուշացրել Փաշինյանի «սև ցուցակում» ընդգրկվելու մասին։ Սահմանապահները Երևանի օդանավակայանում վերցրել են անձնագիրս ու 4 ժամ պահել փակ սենյակում` հայ ժողովրդի համար անցանկալի անձ հայտարարելու համար»,- պատմել է Կրիվոպուսկովը։

Նա ընդգծել է, որ արդեն 2 տարի Երևանում չի եղել և նախատեսում էր ներկա լինել երիտասարդության և ստեղծագործ մտավորականության ռուս–հայկական համագործակցության նոր ՀԿ–ի շնորհանդեսին։

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավարն արդեն ՌԴ–ից 4-րդ անձն է, ում թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ` ճանաչելով որպես անցանկալի անձ։

Ավելի վաղ արգելվել են ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ-ռուսական «Լազարյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովի մուտքը Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր