00:00:00

Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրացնվել

21:28, 24 օգոստոս 2023 Աշխարհ

Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը ընկել է Յեշիլյուրթ քաղաքում։ 

«Մենք օպերատիվ հարցում ենք անցկացրել, առայժմ ոչ մի բացասական տեղեկություն չկա»,- ասել է քաղաքապետ Մեհմեդ Չինարը։ Ըստ շրջանի նահանգապետ Էրսին Յազիջիի, զոհերի և ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր