00:00:00

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

20:37, 24 օգոստոս 2023 Իրավական

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր կայացված որոշմամբ մասնակի բեկանել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հայտնել են նրա փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

«Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։ Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր