Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մագազիները։ Այս մասին տեղեկանում ենք 1lurer.am-ից։
«Ես սատարում եմ հայ ժողովրդին և համահեղինակել եմ մի նախագիծ, որը կոչ է անում վերջ դնել այդ շրջափակմանը և դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- նշել է կոնգրեսականը: