00:00:00

Վանա լճի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ

14:22, 24 օգոստոս 2023 Աշխարհ

Անոմալ տապի և տեղումների պակասի հետևանքով արդեն մի քանի տարի է, ինչ Վանա լճի մակարդակը զգալիորեն իջնում է։

Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ջրի մակարդակի իջնելու հետևանքով լճի Էրճիշ շրջանում հայտնաբերվել են ժայռափոր սենյակներ և դամբարաններ։ Ենթադրվում է, որ դրանք պատկանում են ուրարտական շրջանին։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ էր եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր