00:00:00

Կործանված ինքնաթիռի ուղևորներից մեկը Եվգենի Մակարյանն է. մանրամասներ` զոհված հայի մասին

12:19, 24 օգոստոս 2023 Հասարակություն

Shantnews.am-ը գրում է․ Ռոսավիացիան հրապարակել է ՌԴ Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես-ջեթի ուղևորների ցուցակը՝ Պրոպուստին Սերգեյ, Մակարյան Եվգենի, Տոտմին Ալեքսանդր, Չեկալով Վալերի, Ուտկին Դմիտրի, Մատուսեև Նիկոլայ, Պրիգոժին Եվգենի։ Անձնակազմի անդամներն են՝ Լևշին Ալեքսեյը՝ հրամանատար, Քարիմով Ռուստամը՝ երկրորդ օդաչու, Ռասպոպովա Կրիստինա՝ բորտուղեկցորդուհի։

«Մակար» մականվամբ հայտնի Մակարյանը նախկինում ոստիկանության աշխատակից էր՝ տեղամասային տեսուչ։ 38-ամյա Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։ Նա պատերազմել է Սիրիայում և 2017 թվականին մասնակցել է ամերիկյան ավիացիայի հետ բախմանը,-հայտնում է mk.ru-ն։

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է Տվերի շրջանում «Embraer» ինքնաթիռի կործանման հետևանքով։ Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է բիզնես-փոխադրումների ուղղությամբ:

Ինքնաթիռում եղել է 10 մարդ, 7-ը` ուղևոր և 3-ը` անձնակազմից: Հայտնաբերվել են նրանցից 8-ի մարմինները: Ինքնաթիռի կործանման փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր