ՄՌԿ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և նրա աջ ձեռքը Դմիտրի Ուտկինը զոհվել են Տվերի մարզում ավիավթարի հետևանքով, նրանց մարմինները նախնական նույնականացում են անցել։ Այս մասին գրել է «Царьград» Telegram ալիքը։
Պրիգոժինի մահվան մասին հայտնել է նաև ՄՌԿ «Վագների» մոտ կանգնած «Grey Zone» Telegram ալիքը։
Ավելի վաղ նույն տեղեկությունը հայտնել էր Զապորոժիեի «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» հասարակական շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մասնավոր ինքնաթիռ է կործանվել Տվերի մարզում։ Այն չվերթ է կատարել Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ։ Ինքնաթիռում եղել է 10 մարդ։ Ըստ նախնական տեղեկություններով՝ բոլոր ուղևորները մահացել են։
Ռոսավիացիան հայտնել է, որ օդանավում գտնվող ուղևորների թվում եղել է գործարար Եվգենի Պրիգոժինը։