00:00:00

Ովքեր են հավակնում մարզպետի պաշտոնին

21:43, 21 մայիս 2018

Առաջիկայում մի շարք մարզերում կիրականացվեն  փոփոխություններ։  ունեցած հավաստի տեղեկություններով մասնավորապես առաջին նշանակումները նախատեսված են Շիրակի եւ Արագածոտնի մարզերում։ Մեզ հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզը դարձյալ կըտրվի ՀՅԴ-ին եւ մարզպետի պաշտոնում կվերանշանակվի Աշոտ Սիմոնյանը։  Շիրակի մարզպետի պաշտոնին այս պահին քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանի թեկնածությունը։ Արարատի մարզում, որպես մարզպետի հիմնական թեկնածու այս պահին քննարկվում է Նոր Կյանք համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի անունը։ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ տեղեկությունների համաձայն կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնին։ Չնայած այս առումով վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը չեն ցանկանում այս մարզը հանձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ ԲՀԿ-ին կտրվեն Վայոց Ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի պորտֆելները։ Լոռու մարզն էլ  կղեկավարի ՀՅԴ-ական մարզպետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր