Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը առաջիկայում դատարանի առջև կկանգնի Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Meydan TV-ն՝ հղում անելով Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ քննչական վարչության պետ Էմիլ Թաղիևին, փոխանցում է «Ազատություն»-ը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը առևանգվել է հուլիսի վերջին՝ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում հենց Կարմիր խաչի մեքենայից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։