00:00:00

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

22:41, 20 օգոստոս 2023 Աշխարհ

Թուրքիայի հարավ-արևելքում` Քահրամանմարաշում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 10:05-ին Գոսկունի շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 22,17 կիլոմետր խորության վրա։

Ավելի վաղ թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հայտարարել էր, որ Թուրքիան թեւակոխում է ավերիչ երկրաշարժերի շրջան։

Սեյսմոլոգը նշել էր Ստամբուլում վտանգավոր ցնցումների մեծ հավանականության մասին և խորհուրդ տվել լուրջ աշխատանքներ սկսել այդ ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր