00:00:00

Հացթուխը մի կտոր հաց տվեց Լուսեին․ հա՛մ ուտում է, հա՛մ ինձ տալիս (Լուսանկարներ)

14:25, 19 օգոստոս 2023 Լեռնային Ղարաբաղ

Լուսանկարում Լուսեն է՝ Արցախից։ Երևի արդեն հասկացաք՝ որտեղ է ու ինչի համար։ Այս փոքրիկի, ու ոչ միայն նրա, կյանքի մի մասն անցնում է հացի հերթում։



Եթե սովորական օրերին, երբ դեռ Արցախ աշխարհը «աշխարհի դարպասներից» դուրս չէր, և հաց կար՝ որքան ուզես, Լուսեին ստիպում էին, որ հաց ուտի, որովհետև խաղալիս հաց ուտելու համար ժամանակ չէր մնում, հիմա հակառակն է․ հացի պատճառով խաղի համար ժամանակ չկա։ Հիմա հացը արցախցի փոքրիկների համար․․․ ․ավելի լավ է ոչինչ չգրել։ Ամեն զգացողություն չէ, որ հնարավոր է նկարագրել։



Հացի հերթը դեռ շարունակվում է։ Ու հենց այս պահին էլ Լուսեն, մայրիկն ու շատերը հերթում են։ Aysor.am-ի հետ Լուսեի մայրիկը հենց հերթի մեջից էլ զրուցում է։ Համտեսի տեսարանը նա է անմահացրել րոպեներ առաջ։ Թեև փոքրիկ Լուսեն լուսանկարից չէ, որ իր մանկության այս դրվագը հիշելու է։ Այս ամենը ամուր մխրճվում ու ներծծվում են նրա մանկության հուշերի ամենախոր անկյուններում, ինչպես նաև այն «ձյաձյան», ով հերթը զիջեց իրենց, որ փռի հոսանքազրկման պատճառով ինքն առանց հաց չմնա։

«Հացի հերթում ենք՝ 2 ժամից ավելի է։ Երեկ հաց չգտա։ Հերթը շատ է։ Խնդրեցի գոնե 1 հատ տան, հեսա լույսը կանջատեն։ Հացթուխն ասեց ժամը 1-ից հետո կգաս։ Մի տղամարդ ասեց՝ իմ հերթը տվեք իրեն»։

Արցախն այսպիսին է․ անծանոթները նաև դիմացինի մասին են հոգ տանում, Լուսեն էլ՝ մայրիկի։



«Հացթուխը մի կտոր հաց տվեց երախային։ Հա՛մ ուտում է, հա՛մ ինձ տալիս, որ ուտեմ»։

Հացի հերթում Լուսեի քնի ժամն էլ կանցնի, խաղինն էլ․․․, բայց հացի հերթը բաց թողնել «չի կարելի»։

«Սպասում ենք 1 հացի համար», - ասում է մայրիկը, ում համար հացի փռի ճանապարհից բացի մեկ այլ ճանապարհ էլ կա կարևոր՝ դեպի եկեղեցի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր