Ոստիկանությունն Իջևանում թուրքի հայտնվելու մասին ահազանգ է ստացել, համապատասխան մարմինները զբաղվում են: Այս մասին irakanum.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից:
Նշենք, որ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Իջևան-Աչաջուր երթուղայինի մեջ ուղևորները կասկածելի անձ են նկատել, ով հեռախոսով խոսելիս է եղել թուրքերեն լեզվով։ Նկատել են, որ զանգեր է ստացել թուրքական հեռախոսահամարներից:
Ուղևորները պահանջել են վարորդից, որպեսզի կանգնեցնի երթուղայինը և ոստիկանություն են դիմել: