00:00:00

Խայտառակ իրավիճակ Շիրակի պետհամալսարանում

21:19, 21 մայիս 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ Ինչպես և սպասվում էր, նույնիսկ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,վատահամբավ և կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի "հրաժարականը" որևէ կերպ չի ազդել ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների վրա,քանի որ նախկին ռեկտորը, ով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայությամբ մայիսի 15-ին իբրև թե հայտարարել էր իր հրաժարականի մասին,սակայն միայն մայիսի 18-ին նոր ռեկտորի պաշտոնից հրաժարվեց,չի էլ մտածում,որ իրականում նա չէ ռեկտորը... Այսօր,մայիսի 21-ին Սահակ Մինասյանը, ըստ լուրերի, առավոտվանից գտնվում էր բուհում,որին տեսել են բազմաթիվ մարդիկ և բավական ակտիվ հրահանգներ է տալիս...Սա այն դեպքում,երբ ՇՊՀ-ում ակտիվ հետաքննություն են անցկացնում ոստիկանները և նախկին ռեկտորը, գտնվելով բուհում, ակտիվորեն ազդում է համալսարանում ծավալվող գործընթացների վրա... Հետաքրքիր է,ԿԳՆ-ում տեղյակ են,որ Սահակ Մինասյանը և իր ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներ,որոնք բացարձակ կապ չունեն ՇՊՀ-ի հետ և աշխատում են ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում, ժամը 09.00-ից մինչև երեկո գտնվում են համալսարանում և վերահսկում են ամեն ինչ...Չեմ զարմանում,քանի որ այս ամենը սպասելի էր...Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը չի կարող ընդդիմանալ Սահակ Մինասյանին,քանի որ նա ՇՊՀ-ում իր հասած դիրքի համար ամբողջությամբ պարտական է Սահակ Մինասյանին... ՇՊՀ-ում տեղի ունեցավ այն,ինչի մասին երազում էին ՀՀԿ-անները հանրապետության մասշտաբով,երբ հայտարարում էին,որ Սերժ Սարգսյանին փոխարինելու կգա Կարեն Կարապետյանը...Բոլորն էլ շատ լավ հասկանում էին,որ դա ընդամենը հասարակությանը ժամանակավորապես խաբելու քայլ է.միևնույն է իշխանությունը գտնվելու էր Սերժ Սարգսյանի ձեռքում,երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր..Նույն էլ հիմա կատարվում է ՇՊՀ-ում.ռեկտորի պարտականությունները կատարող ունենք,սակայն որքան հասկանում ենք,և փաստերն էլ ակնառու են,վաստակավոր կոռումպացված Սահակ Մինասյանը չի էլ մտածում "լքել" ՇՊՀ-ն... Ի դեպ,վերջին տեղեկությունների համաձայն Սահակ Մինասյանը հետին թվով ակտիվորեն փաստաթղթեր է ստորագրում և որոշումներ ընդունում...Օրինակ՝այսօր հաստաված գիտխորհրդի նոր կազմը ներկայացրել է հետին թվով՝մայիսի 7-ով,որ ինքն էլ ստորագրի այդ փաստաթուղթը... Այս խառնակ և անտերության մթնոլորտը ՇՊՀ-ում էլ ավելի խայտառակ իրավիճակ է ստեղծել բուհում,որտեղ ուսումնական գործըթացը դեռ չի մտել նորմալ փուլ,իսկ համալսարանի ֆինանսական դրությունն էլ օրհասական է...Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր