00:00:00

Բաքուն ցանկանում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ. Հիքմեթ Հաջիև

13:07, 16 օգոստոս 2023 Աշխարհ

Բաքուն ցանկանում է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը դառնա հայերի ինտեգրման մեկնարկային կետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս ճանապարհը շեշտակի կնվազեցնի տրանսպորտային ծախսերը, և այդ կերպ հնարավոր կլինի հասցնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է ղարաբաղցի հայերին։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտագործել այս ճանապարհը իրենց արտադրանքը Ադրբեջանի շուկաներում իրացնելու համար։ Բայց այս ճանապարհից օգտվելու փոխարեն արգելապատնեշներ են տեղադրվում։ Ադրբեջանի առաջարկն է այս ճանապարհը դարձնել ելակետ ղարաբաղցի հայերի վերաինտեգրման համար», - ասել է նա։

Հաջիևն այսօր մի խումբ օտարերկրյա դիվանագետների ուղեկցել է Աղդամ:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր