Գիշերվանից արցախցի ակտիվիստները շարունակում են արգելափակել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։
Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։
Առավոտյան խաղաղապահները բացեցին մուտքը՝ ուժ գործադրելով։
Նշենք, որ ակտիվիստները պահանջում են Ռուսաստանից՝ բացել Լաչինի միջանցքը, որն արգելափակել է Ադրբեջանը։